Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի հետ, որի արդյունքում որոշել է մեկնել Ուկրաինա։
Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, Պապուաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվում է Ուկրաինա մեկնելուց՝ հանրապետության իշխանությունների դեմ Կիևի գործողությունների պատճառով։ Ինչպես նշել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանի նախագահը կարող է այցելել Ուկրաինա, եթե Ուկրաինայի իշխանությունները բացատրեն, թե ինչու են տարբեր մեղադրանքներ ներկայացրել իրենց վրացի գործընկերներին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել էր, որ երկիրը չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին Թբիլիսիից հետ էր կանչել դեսպանին՝ խորհրդակցությունների համար։