Միջազգային

Բայդենը կոչ է արել՝ Ճապոնիային տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակ

Բայդենը կոչ է արել՝ Ճապոնիային տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել՝ Ճապոնիային շնորհել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակ։ Այս մասին հայտնել է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Այս դիրքորոշումը Բայդենը հայտնել է երկուշաբթի օրը՝ Տոկիոյում Ճապոնիայի կառավարության ղեկավարի հետ կայացած բանակցություններում։

Սպիտակ տան ծանուցմամբ՝ ԱՄՆ նախագահը նաև պաշտպանել է սեփական պաշտպանունակությունը բարելավելու՝ Ճապոնիայի ցանկությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական