ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հեռախոսազրույցը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Վաշինգտոնի ժամանակով առավոտյան ժամը 09:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին): Այդ մասին է հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Ավելի վաղ Ցզինպինի և Բայդենի միջև հեռախոսազրույց կազմակերպելու պլանների մասին տեղեկությունը հաստատել էր Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունինը։
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, երկու առաջնորդները «կարծիքներ կփոխանակեն Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»։ Մինչ այդ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել էր, որ Բայդենը մտադիր է Սի Ցզինպինի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել Ուկրաինայի իրավիճակը։