Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է մարտի 16-ին հայտարարել Ուկրաինային 1,01 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Մարտի 15-ին այդ մասին հայտնել է «The Wall Street Journal» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներին։ 

Օգնության փաթեթը կներառի հակատանկային և հակաօդային սպառազինություններ, ներառյալ՝ «Ջավելին»-ներ և «Սինգեր»-ներ: Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 16-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջիկա ելույթի ֆոնին, որում նա, ինչպես սպասվում է, կդիմի ԱՄՆ-ին՝ լրացուցիչ օժանդակության կոչով։

Հաղորդել է Radar Armenia-ն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական