Միջազգային

Կոլումբիայի ապստամբները հրադադար են հայտարարել ընտրություններից առաջ

Կոլումբիայի ապստամբները հրադադար են հայտարարել ընտրություններից առաջ

Կոլումբիայի զինված ապստամբների ազգային ազատագրական բանակը (ELN) հայտարարել է միակողմանի հրադադարի մասին՝ մայիսի 29-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլին ընդառաջ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ խմբավորումը միակողմանի հրադադար կպահի մայիսի 25-ից հունիսի 3-ը, որպեսզի մարդիկ կարողանան խաղաղ քվեարկել։

Միաժամանակ, ELN-ը նշել է, որ իրենց ոչ թե հետաքրքրում է, թե որ թեկնածուն կհաղթի ընտրություններում, այլ՝ որ ապագայում ազգային երկխոսություն կայանա։ ELN խմբավորումը գործում է Կոլումբիայի պրովինցիաներում և ունի ավելի քան 2000 անդամ:

Կոլումբիայի նախկին հեղափոխական զինված խմբավորման (FARC)՝ 2016 թվականի նոյեմբերին կառավարության հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելուց հետո ELN-ը երկրի ամենաակտիվ զինված խմբավորումն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական