Միջազգային

Կոլումբիայում դպրոցական ավտոբուսն ընկել է ձորը

Կոլումբիայում դպրոցական ավտոբուսն ընկել է ձորը

Կոլումբիայի հյուսիսում առնվազն վեց դեռահաս Է զոհվել ավտոբուսն անդունդն ընկնելու հետևանքով: Մարտի 22-ին այդ մասին հայտնել Է Սանտանդերի դեպարտամենտի նահանգապետ Մաուրիսիո Ուրտադոն: 

«Դժբախտաբար, ես պետք Է հավաստեմ, որ դպրոցական ավտոբուսի վթար Է տեղի ունեցել Լագունա դե Օրտիսես – Սան Անդրես ճանապարհին, որի հետևանքով զոհվել են վեց դեռահասներ, վնասվածքներ են ստացել ևս 15-ը, որոնց թվում են ինչպես չափահասներ, այնպես Էլ երեխաներ»,- գրել նա Twitter-ում:

Պատահարի պատճառներն առայժմ պարզված չեն: Տուժածները, որոնց թվում Է ավտոբուսի վարորդը, տեղափոխվել են հիվանդանոցներ, հաղորդել է Radar Armenia-ն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական