Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն ասել է, որ իր երկիրը պատրաստ է կենտրոնական դեր խաղալ Արևմտյան երկրներին էներգառեսուրսներով ապահովելու հարցում՝ լրացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով առաջացած կարիքները: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ ապրիլի 13-ին, CNN-ին տված հարցազրույցում։
Խոսելով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի մասին՝ Դուկեն ասել է, որ իրենք հստակ գիտեն, որ այլևս չեն կարող հույս դնել ռուսական էներգակիրների վրա։ Նախագահ Իվան Դուկեն թվարկել է երեք ոլորտներ, որոնցում Բոգոտան պատրաստ է ավելացնել արդյունահանումը՝ նավթի և գազի արտադրություն, ածուխ, վերականգնվող էներգիայի աղբյուրներ ու մաքուր ջրածին:
Կոլումբիան, որն ունի աշխարհում ածխի ամենամեծ պաշարներից մեկը, կավելացնի մատակարարումները Գերմանիա, հայտարարել է Կոլումբիայի ղեկավարը, ով վերջերս բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։