Միջազգային

Ճապոնիան և ԵՄ-ն ուժեղացնում են համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Ճապոնիան և ԵՄ-ն ուժեղացնում են համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Տոկիոն և Եվրամիությունը հանդես են գալիս անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման օգտին, այդ թվում՝ զենքի չտարածման և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցերում։ Այս մասին ասվել է հինգշաբթի օրը՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։

Ճապոնիան և ԵՄ-ն նաև վերահաստատել են իրենց հավատարմությունը առանց միջուկային զենքի աշխարհի նպատակին և միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Կողմերը ողջունել են ռազմածովային համագործակցության ակտիվացումը, ներառյալ՝ համատեղ նավահանգիստներ այցելությունները, ճապոնական զորավարժությունները և ԵՄ-ի հակածովահենային գործողությունները։

Միշելը և ֆոն դեր Լեյենը այցելել են Ճապոնիա՝ մասնակցելու համատեղ գագաթնաժողովին։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները մայիսի 13-ին կայցելեն Հիրոսիմա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական