Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն, Թեհրան կատարած այցի ժամանակ, հայտարարել Է Իրանի հետ մեկտեղ մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերին հակազդելու, ամբողջ աշխարհում կայունությունը պահպանելու պատրաստակամության մասին. «Մենք պատրաստ ենք Իրանի հետ փոխգործակցության, որպեսզի միացյալ ջանքերով հակազդենք մարտահրավերներին և ամեն տեսակ ռիսկերին, երկուստեք պաշտպանենք մեր շահերը, միասին ապահովենք տարածաշրջանային խաղաղությունն ու գլոբալ կայունությունը»,- ընդգծել Է Վեյ Ֆենհեն՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ընթացքում: ՉԺՀ-ի պաշտպանության նախարարի խոսքով՝ Չինաստանը «վճռականորեն պաշտպանում է Իրանի ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը»:
Նախարարը նաև նշել Է, որ վերջին տարիներին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում Է: «ՉԺՀ-ի զինված ուժերը պատրաստ են աջակցել իրանական կողմի հետ ռազմավարական երկխությանը, ակտիվորեն օգտագործել փոխգործակցության մեխանիզմները, նախապատրաստել պրագմատիկ համագործակցությունը, օժանդակել երկկողմ միջբանակային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը»,- հավելել Է Վեյ Ֆենհեն։