Միջազգային

Բրիտանիան անվտանգության նոր համաձայնագրեր է ստորագրել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ

Բրիտանիան անվտանգության նոր համաձայնագրեր է ստորագրել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ

Մեծ Բրիտանիան անվտանգության նոր համաձայնագրեր է ստորագրել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ։ Այս մասին ասված է չորեքշաբթի օրը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ այս համաձայնագրերը կուժեղացնեն Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի համագործակցությունը երեք երկրների առջև ծառացած ավանդական սպառնալիքներին և աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին, ինչպիսիք են հիբրիդային և կիբեր սպառնալիքները, դիմակայելու համար: Համաձայնությունների մասին հայտարարվել է Ջոնսոնի՝ Ստոկհոլմ կատարած այցի ժամանակ, որտեղ վերջինս հանդիպել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական