Միջազգային

Կոլումբիան ԱՄՆ-ին է արտահանձնել նարկոբարոն Դաիրո Ուսուգաին

Կոլումբիան ԱՄՆ-ին է արտահանձնել նարկոբարոն Դաիրո Ուսուգաին

Կոլումբիայում ձերբակալվելուց վեց ամիս անց կոլումբիական թմրակարտելի «Կլան դել Գոլֆո» («Ծոցի կլան») ղեկավար Դաիրո Անտոնիո Ուսուգան, որը հայտնի է Օտոնիել մականունով, արտահանձնվել է ԱՄՆ-ին։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն։ «Պետք է բացարձակապես պարզ լինի, որ մեր կառավարությունը բռնում, արտահանձնում կամ ոչնչացնում է թմրանյութերի ահաբեկիչներին, իսկ Գոլֆոյի կլանի բոլոր կառույցներին՝ կա՛մ նրանք ենթարկվում են իշխանություններին, կա՛մ կարժանանան նույն ճակատագրին, ինչ՝ Օտոնիելը»,- ասել է Դուկեն։

Ուսուգան ձերբակալվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրաբա շրջանի ջունգլիներում գտնվող իր թաքստոցում: Այդ ժամանակվանից 50-ամյա նարկոբարոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Բոգոտայում։ Բացի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից՝ նա մեղադրվում է սպանության, շորթման, առևանգման, դավադրության և անչափահասներին հանցավոր գործունեության դրդելու մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական