Միջազգային

Իտալիան 14 միլիարդ եվրո է հատկացնում գնաճի դեմ պայքարելու համար

Իտալիան 14 միլիարդ եվրո է հատկացնում գնաճի դեմ պայքարելու համար

Իտալիայի կառավարությունը հաստատել է 14 միլիարդ եվրո արժողությամբ միջոցառումների փաթեթը, որը նախատեսված է քաղաքացիների և ընկերությունների վնասները մեղմելու համար: Բացի այդ՝ իշխանությունները հայտարարել են 15,5 միլիարդ եվրոյի չափով աջակցության ևս մեկ ծրագրի պատրաստման մասին։ «Իշխանությունների նպատակն է աջակցել բնակչության՝ ցածր եկամուտ ունեցող հատվածներին և մի շարք ընկերությունների»,- ասել է Դրագին։ Ի թիվս այլ բաների՝ 28 միլիոն իտալացու կտրամադրվի 200 եվրո միանվագ օգնություն, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 35 հազար եվրոն, ինչպես նաև՝ հարկային արտոնություններ կսահմանվեն էներգատար արտադրություն ունեցող ընկերությունների համար։ Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր բենզինի և դիզելային վառելիքի հարկերը մինչև այս տարվա հուլիսը մեկ լիտրի դիմաց 30 ցենտով  նվազեցնելու մասին։

Երկու ծրագրերն էլ մասամբ կֆինանսավորվեն էներգետիկ ընկերությունների լրացուցիչ շահույթի նոր հարկով։ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետևանքով էներգակիրների և պարենային ապրանքների գների կտրուկ աճի պատճառով Իտալիայի տնտեսությունը 2022 թվականի առաջին եռամսյակում՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0,2%-ով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական