Միջազգային

Բայդենը Օբամային հայտնել է, որ ծրագրում է վերընտրվել 2024-ին

Բայդենը Օբամային հայտնել է, որ ծրագրում է վերընտրվել 2024-ին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետության նախկին ղեկավար Բարաք Օբամային ասել է, որ ծրագրում է 2024 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ գործող նախագահը, մարտին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, խոսել էր Սպիտակ տան համար կրկին պայքարելու ծրագրերի մասին։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել զրույցը, իսկ Բայդենի խորհրդականներից մեկն ասել է, որ վերջինս հրապարակավ հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական