Միջազգային

Հայտնի է դարձել աշխարհի ամենաերջանիկ երկիրը

Հայտնի է դարձել աշխարհի ամենաերջանիկ երկիրը

Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը՝ ուրբաթ հրապարակված Համաշխարհային երջանկության զեկույցում։

Համաշխարհային երջանկության զեկույցը կազմվում է ամեն տարի՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների բաժնի կողմից: Այն գնահատում է աշխարհի 146 երկիր և հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական վիճակը, կոռուպցիան և այլն։ Համաշխարհային երջանկության առաջին զեկույցը հրապարակվել է 2012թ.:

Ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։ ԱՄՆ-ն 16-րդ տեղում է (2021թ.՝ 14-րդ), Մեծ Բրիտանիան՝ 17-րդ (2021թ.՝ 18-րդ), Ֆրանսիան՝ 20-րդ (անփոփոխ):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական