Միջազգային

Շվեդիան և Ֆինլանդիան այս ամառ կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին. «The Times»

Շվեդիան և Ֆինլանդիան այս ամառ կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին. «The Times»

«Ֆինլանդիան և Շվեդիան դիտարկում են այս ամառ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությունը». գրում է բրիտանական «The Times» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Հրատարակության զրուցակիցները Վաշինգտոնում հայտնել են, որ դաշինքին երկրների անդամակցությունը խոսակցության թեմա է եղել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ անցյալ շաբաթ կայացած բանակցություններում, որին մասնակցել են Շվեդիան և Ֆինլանդիան։ Եվրոպայում աղբյուրները «The Times»-ին հայտնել են, որ Ֆինլանդիան և Շվեդիան կհամալրեն Դաշինքի ռեսուրսները՝ ընդլայնելով հետախուզական և օդային ուժերի հնարավորությունները: Նրանք կարծում են, որ երկու երկրները կդառնան «իսկական խաղացողներ» ՆԱՏՕ-ում։

Այսպիսով, եթե երկու երկրները միանան Դաշինքին, մասնակից երկրների թիվը 30-ից կհասնի 32-ի։

Ֆինլանդիան և Շվեդիան ներկայումս ունեն չեզոք կարգավիճակ։ Սակայն Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո այս երկրների իշխանությունները սկսեցին քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն համեմատաբար արագ կկարողանա ընդունել Ֆինլանդիային և Շվեդիային։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական