Երկուշաբթի օրվանից կդադարեցվի ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև։ Այդ մասին հայտնել է մարդատար երկաթուղային փոխադրմամբ զբաղվող ֆիննական VR Group օպերատորը:
Մարտի 1-ին ֆիննական պետական երկաթուղային VR Group կոնցեռնը հայտարարեց, որ ուկրաինական հակամարտության բերումով դադարեցնում է համագործակցությունը ռուսական երկաթուղիների հետ։ Հայտարարությունում նշվել է, որ, իշխանությունների խնդրանքով, «Ալեգրո» գնացքով ուղևորափոխադրումները առայժմ կշարունակվեն, որպեսզի VR Group-ը կարողանա ապահովել ֆինների վերադարձը Ռուսաստանից հայրենիք։
Ավելի վաղ Եվրամիությունը փակել էր իր օդային տարածքը Ռուսաստանից ժամանող ինքնաթիռների համար։