Իսրայելը «երկիր - երկիր» դասի հրթիռների կիրառմամբ գրոհ Է իրականացրել Սիրիայի Էլ Քունեյթրայի նահանգի շրջակայքում: Փետրվարի 23-ին այդ մասին հաղորդել Է SANA լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ գրոհը կատարվել Է Գոլանի բարձունքների շրջանից, որոնք գտնվում են Սիրիայի սահմանի մոտ: Ինչպես հայտնում Է գործակալությունը, հրթիռային հարվածի նյութական վնասը ճշտվում է:
Փետրվարի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-16 մարտավարական կործանիչներ, չհատելով Սիրիայի պետական սահմանը, կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել Դամասկոսի նահանգի Քիսվա բնակավայրի մոտ տեղակայված օբյեկտներին: Այնուհետև Գոլանի բարձունքների շրջանից «երկիր - երկիր» դասի տասը հրթիռներ են արձակվել Սիրիայի հակաօդային պաշտպանության դիրքերի վրա, հաղորդել Է ТАСС գործակալությունը: