Միջազգային

Շոլցն ու Բենեթը քննարկել են Պուտինի հետ զրույցի արդյունքները

Շոլցն ու Բենեթը քննարկել են Պուտինի հետ զրույցի արդյունքները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ երեկոյան հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։ 90 րոպեանոց զրույցի առանցքը եղել է ՌԴ նախագահ Պուտինի հետ վարչապետ Բեննեթի զրույցի արդյունքները։

Շաբաթ օրը  Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ The Jerusalem Post-ը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները, հայտնել էր, որ բանակցությունները, որոնց հիմնական թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, տևել են մոտ երեք ժամ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական