Միջազգային

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ՀՕՊ կայանքներին

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ՀՕՊ կայանքներին

Իսրայելի ռազմաօդային ուժերն ապրիլի լույս 15-ի գիշերը գրոհել են Դամասկոսի շրջակայքի վրա, որտեղ օրերս տեղակայվել Էին իրանական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կայանքներ և ռադարներ: Հարվածներ են հասցվել նաև զինվորական շարասյանը, որն իրանական անօդաչուների խմբաքանակ Էր տանում շիաների «Հըզբոլլահ» ջոկատների ռազմակայան, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից։ 

Ապրիլի 9-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը դիմագրավել էին Իսրայելի հրթիռային գրոհը Համա նահանգային կենտրոնի երկնքում: Հարվածները հասցվել են Լիբանանի օդային տարածքից: Իսրայելի ռազմաօդային ուժերի թիրախներ են դարձել իրանամետ կազմավորումների ռազմամթերքի պահեստները, անօդաչու թռչող ապարատների հավաքման ձեռնարկությունները և հրթիռային զենքի մշակման կենտրոնը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական