Միջազգային

Ուկրաինան հույս ունի ԵՄ անդամ դառնալ 2029-ին

Ուկրաինան հույս ունի ԵՄ անդամ դառնալ 2029-ին

Ուկրաինայի կառավարության եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գրասենյակի ղեկավար Նատալյա Ֆորսյուկը ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում ասել է, որ Եվրամիությանն անդամակցելու ակնկալվող ժամկետը 2029 թվականն է։

«Դրանից շուտ դժվար լինի, քանի որ հսկայածավալ օրենսդրություն պետք է ընդունվի: Մենք ստիպված կլինենք ապրել եվրոպական օրենքների համաձայն»,- հայտնել է Ֆորսյուկը։ Ֆորսյուկի խոսքով՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նախապատրաստման բանակցությունների մեկնարկը սպասվում է հաջորդ տարեսկզբին։ Հինգշաբթի օրը ԵՄ գագաթնաժողովում որոշվել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամի թեկնածու երկրների կարգավիճակ տալ։

Ներկայիս թեկնածու երկրներից մեկը՝ Հյուսիսային Մակեդոնիան, այս կարգավիճակն ստացել է 17 տարի առաջ, Թուրքիան՝ 23 տարի առաջ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական