Միջազգային

Վրաստանը կստանա Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը

Վրաստանը կստանա Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կներկայացնի Վրաստանին։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ «Նախագահ ֆոն դեր Լեյենը երեկ Ուկրաինային է հանձնել հարցաթերթիկը, իսկ ես երկուշաբթի կհանձնեմ Վրաստանին ու Մոլդովային։

Պատասխանը կօգնի Եվրահանձնաժողովին նախապատրաստել իր տեսակետները երեք երկրների Եվրամիությանն անդամակցության դիմումի վերաբերյալ, ինչպես պահանջել է Եվրամիության խորհուրդը»,- ասել է Օլիվեր Վարհեյը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական