Միջազգային

Եվրահանձնաժողովը, հնարավոր է, արագացված ընթացակարգով քննարկի ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումը

Եվրահանձնաժողովը, հնարավոր է, արագացված ընթացակարգով քննարկի ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումը

Եվրահանձնաժողովը մտադիր է սկսել Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումների քննարկումը՝ արագացված ընթացակարգով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է գերմանական «Welt» պարբերականը։

Ըստ պարբերականի՝ մի քանի շաբաթից համապատասխան հարցերը պետք է ուղարկվեն շահագրգիռ երկրներին. «Դա պետք է լինի «արագ ուղու» գործընթաց, բայց, հավանաբար, երկար ժամանակ կպահանջվի»։ Ավելին, նշվում է, որ դիմումների արդյունքները հստակ չեն։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդին ուղղված ուղերձում ասել էր, որ Եվրամիությունը չպետք է ուշացնի Ուկրաինան ԵՄ ընդունելու որոշումը։ Փետրվարի վերջին Զելենսկին դիմել էր Եվրամիությանը՝ ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով։ Մարտի 1-ին Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի ղեկավար Երմակը հայտնել էր, որ արագացված ընթացակարգով ԵՄ-ին միանալու դիմումն ընդունվել, գրանցվել և քննարկվում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական