Մեծ Բրիտանիան պլանավորում է Ուկրաինա զրահամեքենաներ ուղարկել, ինչպես նաև՝ զինվորականների խումբ՝ տեխնիկայի կառավարումը սովորելու համար: Այս մասին հինգշաբթի հայտնել է The Times-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Բրիտանական իշխանությունները կարող են Ուկրաինա ուղարկել կա՛մ մի քանի «Մաստիֆ» զրահապատ մարտական մեքենաներ, կա՛մ «Շակալ» զրահապատ հետախուզական-պարեկային մեքենաներ։ Բացի այդ՝ Լոնդոնն առաջիկա օրերին պատրաստվում է հայտարարել շարժական զենիթային և հակատանկային հրթիռային համակարգերի լրացուցիչ մատակարարումների մասին։ Թերթի աղբյուրների համաձայն՝ Միացյալ Թագավորությունը շարունակում է մեծացնել Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումը, քանի որ կարծում է, որ առաջիկա երեք շաբաթները «կրիտիկական են լինելու»՝ երկրում ռազմական գործողությունների ելքը կանխորոշելու առումով։