Միջազգային

Գերմանիան մտադիր է Ուկրաինային մատակարարել «Gepard» հակաօդային ինքնագնացներ

Գերմանիան մտադիր է Ուկրաինային մատակարարել «Gepard» հակաօդային ինքնագնացներ

Գերմանիայի կառավարությունը մտադիր է Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային մատակարարել «Գեպարդ» ինքնագնաց հակաօդային սարքեր։ Ռազմական տեխնիկա արտադրող Krauss-Maffei Wegmann կոնցեռնը արդեն կանաչ լույս է ստացել Ուկրաինային Բունդեսվերի նախկին զինանոցից արդիականացված Gepards վաճառելու համար։ KMW ընկերությունն ունի մի քանի տասնյակ Gepard-ներ՝ Բունդեսվերի ցամաքային զորքերի ՀՕՊ լուծարված ստորաբաժանումներից։ «Չեթերը» կարող են օգտագործվել ցամաքային և օդային թիրախները ոչնչացնելու համար՝ համագործակցելով այլ տեսակի ռազմական տեխնիկայի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական