Միջազգային

Իտալիայի ափերի մոտ հայտնաբերվել է սափորներով լի հին հռոմեական նավ

Իտալիայի ափերի մոտ հայտնաբերվել է սափորներով լի հին հռոմեական նավ

Իտալիայի ափերի մոտ հայտնաբերվել են ավելի քան 2000 տարի առաջ կառուցված հին հռոմեական բեռնատար նավի բեկորները, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը:

Հռոմից մոտ 80 կմ հյուսիս-արևմուտք՝ Չիվիտավեկիա նավահանգստի մոտ, մոտ 20 մետր երկարություն ունեցող նավ է հայտնաբերվել։ Այն թվագրվում է մոտավորապես մ.թ.ա 1-ին կամ 2-րդ դարով։

Նավի վրա հարյուրավոր սափորներ կան։ Գտածոյի վերաբերյալ ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ անոթների մեծ մասը լավ պահպանված են:

Նավը հայտնաբերվել է ծովի ավազոտ հատակին՝ ծովի մակարդակից 160 մետր խորության վրա։

«Սա բացառիկ գտածո է՝ հին հռոմեական նավի խորտակման կարևոր օրինակ, որը փորձանքի մեջ է ընկել ծովում և փորձել է հասնել ափ: Այն նաև մեզ պատկերացում է տալիս հին ժամանակներում ծովային առևտրային ուղիների մասին»,- ասել են ոստիկանության պաշտոնյաները:

Այս ​​գտածոյի հետ կապված աշխատանքները ղեկավարում է Իտալիայի ոստիկանության հատուկ բաժինը, որը պատասխանատու է երկրի մշակութային ժառանգության պաշտպանության համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական