Քաղաքական

Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով

Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով

2008թ. նախագահի ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԳ նախկին նախարար, այժմ՝ Շվեդիայում, Դանիայում և Նորվեգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը «Մարտի 1-ի» գործով արդարացվել է:

Վճռաբեկ դատարանը ճանաչել է Արզումանյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արզումանյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ նրա ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Արզումանյանը 2009-ին մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման, ավելի ուշ ազատ էր արձակվել համաներմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական