Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Նիստի սկզբում պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Ինչպես նշեց ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը. «Այսօր մարտի 1-ն է, և 14 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ՀՀ 10 քաղաքացի զոհվեց՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան»:
Արշակյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: