Քաղաքական

Դատախազությունը Փաշինյանին արդարացնելու պահանջով բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան

Դատախազությունը Փաշինյանին արդարացնելու պահանջով բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել  մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել 2008թ․ մարտի 1-ի գործով։ Երևանի ընդհ․ իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ. նրան մեղավոր էր ճանաչել՝ դատապարտելով 7 տարի ազատազրկման:

2022թ․ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ արձանագրելով, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, հաստատեց դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու փաստը՝ հավելելով, որ դա պայմանավորված էր ՄԻԵԴ-ի՝ վերջերս կայացրած որոշմամբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական