Քաղաքական

Սասուն Միքայելյանը «Մարտի 1-ի» գործով արդարացվեց

Սասուն Միքայելյանը «Մարտի 1-ի» գործով արդարացվեց

Վճռաբեկ դատարանը «Մարտի 1-ի» գործով արդարացրեց ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին, որ դատապարտվել էր զանգվածային անկարգությունների մեղադրանքով։ 

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայլեյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը: Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում:

Միքայելյանի վերաբերյալ գործը նոր հանգամանքի վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական