Քաղաքական

Ուկրաինայից ՀՀ վերադառնալու համար ստեղծված են բոլոր հնարավորությունները

Ուկրաինայից ՀՀ վերադառնալու համար ստեղծված են բոլոր հնարավորությունները

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե Ուկրաինայում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար:

Նրա խոսքով. «Ես կապի մեջ եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, մեր դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի: Դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները մի տեղից այլ տեղ տեղափոխվել են»։ 

Աղաջանյանը հիշեցրել է, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն այս պահին տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևը ռազմական գործողությունների կետերից մեկն է:

Ըստ նրա. «Մեր համայնքի ցանկացած ներկայացուցչի համար, որը ցանկություն ունի լքել տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են արևմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: Եվ Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա»։

Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ, բայց հայազգի են, չունեն Հայաստանի անձնագիր, Աղաջանյանը նշեց, որ հնարավոր չէ նրանց տվյալները հստակ ունենալ, հնարավոր է ունենալ Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հստակ տվյալներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական