«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ ինքը կողմ չի քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի նախագծին։
Նրա խոսքով. «Ինչպես բյուրոյի երեկվա քննարկման մի մասը, դեռևս խմբագրության փուլում գտնվող նախագիծը, այնպես էլ այսօր քաղաքական կոմիտեի հարցերից մեկը նվիրված էր Ուկրաինայի շուրջ իրավիճակին։ Ես Բյուրոյի հայտարարությանը կողմ չեմ քվեարկել։ Իմ քվերակութունը իմ խաղաղության մասին կողմ լինելու մեջ հակասության մեջ չի մտնում։ Քվեարկությանը ձեռնպահ եմ եղել»։
Կարապետյանը տեղեկացրել է, որ բանաձևի բովանդակությունը խմբագրման կենթարկվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից ու կհրապարակվի: