Քաղաքական

Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են բնականոն ռեժիմով

Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են բնականոն ռեժիմով

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, տեղեկացնելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացումներին:
Նա, մասնավորապես, հայտնել է. «Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական