Միջազգային
ԱՄՆ-ն ձգտում է ՌԴ-ին հեռացնել G-20-ից
Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է, որ Ռուսաստանը հեռացվի 20 խոշորագույն տնտեսությունների խմբից, իսկ Ուկրաինա Մոսկվայի ներխուժման հետևանքները ներառվեն Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողովի օրակարգում:
114 %-ով ավելացել է ՌԴ մուտք գործելու կանոնների և բնակության ռեժիմի խախտման թիվը
Ռուսաստանի ՆԳՆ-ն, ստուգման միջոցառումների կրճատման ֆոնին, այս տարվա երկու ամսում ավելի շատ խախտումներ է բացահայտել օտարերկրյա քաղաքացիների և աշխատանքային միգրանտների շրջանում, քան նախորդ տարի: Մասնավորապես, ավելի քան 114 տոկոսով ավելացել են երկիր մուտք գործելու և բնակության ռեժիմի կանոնների խախտումները:
Հունա-թուրքական սահմանին փոխհրաձգության հետևանքով միգրանտ է զոհվել
Շաբաթ երեկոյան Սուֆլիի մերձակայքում գտնվող Էվրոս գետի վրա տեղի է ունեցել փոխհրաձգություն հույն սահմանապահների և անօրինական միգրանտներ տեղափոխող թուրքական նավի միջև։
Գերմանիայում դժգոհությունը Օլաֆ Շոլցից ռեկորդային ցուցանիշի է հասել
Գերմանիայի բնակիչների շրջանում երկրի կանցլեր, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցից դժգոհությունն առավելագույն մակարդակի է հասել՝ 2021 թ. դեկտեմբերի 8-ին վերջինիս պաշտոնավարման մեկնարկից ի վեր:
Կիմ Չեն Ընը նոր զենք է փորձարկել
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել նոր մարտավարական սպառազինման փրձարկումներին: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներին: