Միջազգային

Հունա-թուրքական սահմանին փոխհրաձգության հետևանքով միգրանտ է զոհվել

Հունա-թուրքական սահմանին փոխհրաձգության հետևանքով միգրանտ է զոհվել

Ապրիլի 16-ի երեկոյան Սուֆլիի մերձակայքում գտնվող Էվրոս գետի վրա տեղի է ունեցել փոխհրաձգություն հույն սահմանապահների և անօրինական միգրանտներ տեղափոխող թուրքական նավի միջև։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ միգրանտ, հայտնում է Kathimerini թերթը, որին հղում է անում «Ռիա Նովոստի»-ն։

Հունաստանն ու Թուրքիան բաժանող գետի թուրքական կողմում հույն սահմանապահները միգրանտներով լի նավակ են հայտնաբերել, որը փորձել է անցնել գետը և հասնել հունական ափ։ «Հույն սահմանապահները լուսային ազդանշաններով նախազգուշացում են տվել, սակայն նավը ոչ միայն չի փոխել ուղղությունը, այլև կրակոցներ են սկսվել թուրքական կողմից, ինչին հույները համապատասխան արձագանք են տվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արդյունքում Հունաստանի իշխանությունները նավակում հայտնաբերել են վեց անօրինական միգրանտի և մեկ՝ զոհվածի։ «Kathimerini-ի տեղեկություններով՝ մահացած միգրանտի վրա կրակել են մոտ տարածությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական