Միջազգային

ԱՄՆ-ն ձգտում է ՌԴ-ին հեռացնել G-20-ից

ԱՄՆ-ն ձգտում է ՌԴ-ին  հեռացնել G-20-ից

Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է, որ Ռուսաստանը հեռացվի 20 խոշորագույն տնտեսությունների խմբից, իսկ Ուկրաինա Մոսկվայի ներխուժման հետևանքները ներառվեն Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողովի օրակարգում: Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին:

«Բնական է, երբ Ուկրաինայի իրադարձությունների և Ռուսաստանի ներխուժման նման զարգացումները, որոնք ազդում են համաշխարհային հանրության վրա, կենտրոնական դեր են խաղում միջազգային համաժողովներում: Միջազգային հանրությունը պատրաստվում է ներգրավվել Ուկրիանայի տնտեսական վերականգնմանն ու վերակառուցմանը»,- ասել է Փսակին։

Այս հայտարարությւոնները դժվար կացության մեջ են դնում Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին, ով այս տարվա G-20 նախագահն է և կհյուրընկալի Բալիում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովը: Նա և այլ երկրներ ունեն իրենց օրակարգը։

2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Մոսկվան հեռացել է առաջատար արդյունաբերական ութ երկրների խմբից, որն այժմ հայտնի է որպես Մեծ յոթնյակ: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ռուսաստանը հեռացվի G-20-ից, որը շատ ավելի լայն խմբավորում է: Այն ունի ավելի շատ մրցակցող շահեր և չունի իր անդամին հեռացնելու որևէ պաշտոնական մեխանիզմ:

Առայժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել գագաթնաժողովին՝ Պեկինի աջակցությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական