Միջազգային
Հրդեհների պատճառով Գերմանիայում բնակիչներ են տարհանվել
Գերմանիայի արևելքում գտնվող գերմանական Տրեյենբրիզեն (Բրանդենբուրգ) երկու շրջանների բնակիչները պետք է կարճ ժամանակում լքեն իրենց տները անտառային հրդեհի պատճառով։ Այդ հրամանը հրապարակվել է այսօր՝ հունիսի 19-ին, քաղաքային իշխանությունների կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Մեծ յոթնյակը» կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի. Օլաֆ Շոլց
Բրիտանական բանակի նոր հրամանատար, գեներալ Սըր Փաթրիք Սանդերսը նշել է, որ բրիտանական զորքերը պետք է պատրաստ լինեն «կրկին կռվել Եվրոպայում», քանի որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է, հայտնում է PA MEDIA-ն՝ հավելելով, որ Սանդերսն այս պաշտոնում փոխարինել է գեներալ Սըր Մարկ Քարլթոն Սմիթին եւ իրենց առաջ ծառացած խնդիրների մասին նամակով դիմել իր ենթականերին:
Ադրբեջանական գազը հասել է Բուլղարիա
Ադրբեջանական գազի առաջին խմբաքանակը Բուլղարիա է հասել Հունաստան-Բուլղարիա (IGB) խողովակաշարով։ Այս մասին հայտնում է բուլղարական BNR ռադիոկայանը եւ հավելում, որ հումքի փորձնական ծավալը նախատեսվում է ներկրել մինչեւ հունիսի վերջ:
Շրի Լանկայի անկարգությունները զսպելու համար զինվորականները կրակ են բացել
Շրի Լանկայում զինվորականները կրակ են բացել՝ գազալցակայաններում անկարգությունները զսպելու համար, հայտնում է AFP լրատվականը։ Լրատվականը հավելում է, որ բենզինի և դիզելի համար աննախադեպ հերթեր են նկատվում ողջ երկրում:
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, հայտնում է RFI լրատվականը՝ հավելելով, որ 577 պատգամավորից կազմված օրենսդիր մարմինը որոշելու է երկրի առաջիկա 5 տարիների քաղաքականությունն ու նախագահ Էմանուել Մակրոնի խոստացած բարեփոխումներն իրականացնելու կարողությունը: