«Մեծ յոթնյակի»՝ G7-ի երկրները ցանկանում են ավելին անել մամուլի և խոսքի ազատությունն ապահովելու և ապատեղեկատվության դեմ պայքարի համար։ Կիրակի՝ հունիսի 19-ին, Բոննում կայացած հանդիպման ժամանակ G7-ի երկրների մշակույթի նախարարները համապատասխան կոմյունիկե են հրապարակել։
Փաստաթղթի համաձայն, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է գտնել կեղծ տեղեկատվության արդյունավետ հակազդման միասնական միջոց։ G7-ը ցանկանում է նաև հանդես գալ կառավարության գրաքննության և ազատ մամուլի սահմանափակումների դեմ: Բացի այդ՝ կքննարկվեն շուկայի կանոնները, որոնք ուղղված են տեղեկատվական խոշոր հարթակներին: