ԱՄՆ-ի Նավթի և գազի ասոցիացիայի նախագահ Թիմ Ստյուարտը Fox News-ին տված հարցազրույցում դատապարտել է գազի ռեկորդային բարձր գների դեմ պայքարում երկրի նախագահ Ջո Բայդենի ձախողումը և նրա քայլը համարել հեգնական, որը, հակադարձում է իր վարչակազմի էներգետիկ քաղաքականությանը:
«Այժմ մենք գտնվում ենք մի փուլում, երբ Բայդենի վարչակազմի ձախողումը էական արտակարգ իրավիճակ է: Սա ղեկավարության հսկայական ձախողում է և գազի արդյունաբերության մեջ աշխատող միլիոնավոր ամերիկացիներին հայրենասեր չլինելու հարցում մեղադրելով այն չի լուծվի»,- ասել է Ստյուարտը: