Միջազգային
ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը հիասթափություն և ցավ է ապրում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների համար․ NYT
Ուկրաինայում պատերազմից չորս ամիս անց Ռուսաստանին դեմ հանդես եկող երկրները բախվում են աճող տնտեսական ճգնաժամի, քանի որ պատժամիջոցներն ու էներգետիկ էմբարգոն նկատելի ազդեցություն չեն ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական արշավի կամ երկրի ներսում նրա քաղաքական դիրքի վրա, գրում է The New York Times-ը:
Ըստ Սթոլթենբերգի Ուկրաինայում ռազմական հակամարտությունը բանակցությունների միջոցով կլուծվի
ՆԱՏՕ-ն ցանկանում է օգնել Ուկրաինային մնալ «ինքնիշխան եւ անկախ եվրոպական ազգ», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ առավոտյան Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Չարաք քաղաքում 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս երեք երկիր Խաղաղօվկիանոսյան նոր դաշինք են ստեղծել
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները նոր դաշինք են ստեղծել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին ասվում է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգում է տարբեր երկրներում սովի սպառնալիքի մասին
Այս տարի աշխարհի տարբեր տարածաշրջաններում սովի սպառնալիք կա, իսկ 2023-ը կարող է ավելի վատ լինել, քանի որ էներգակիրների ու պարարտանյութերի գնաճի հետևանքով տուժում է բրնձի ու եգիպտացորենի բերքը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։