Հունիսի 24-ի գիշերը Օսլոյի երկու գիշերային ակումբներում հնչած կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ, ավելի քան տասը վիրավորվել է: Ոստիկանությունը որոշել է դեպքը հետաքննել որպես ահաբեկչություն: Այս մասին ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
«Ոստիկանությունը բերման է ենթարկել ենթադրյալ հանցագործին: Տեղի ունեցածը հետաքննվում է որպես ահաբեկչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Վարչությունում հանցագործության հետաքննման նպատակով շտաբ է ստեղծվել: