Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգում է տարբեր երկրներում սովի սպառնալիքի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգում է տարբեր երկրներում սովի սպառնալիքի մասին

Այս տարի աշխարհի տարբեր տարածաշրջաններում սովի սպառնալիք կա, իսկ 2023-ը կարող է ավելի վատ լինել, քանի որ էներգակիրների ու պարարտանյութերի գնաճի հետևանքով տուժում է բրնձի ու եգիպտացորենի բերքը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Նա նշել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով, վերջին 2 տարիներին աշխարհում ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք պարենի սուր դեֆիցիտ ունեն․ այս մարդկանց թիվը կազմում է շուրջ 276 մնն։

«Առկա է իրական վտանգ, որ 2022-ին շատ վայրերում սով կհայտարարվի, իսկ 2023-ը կարող է էլ ավելի վատը լինել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական