Միջազգային
«Երևանից դեռ դրական արձագանք ենք ակնկալում՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի շուրջ». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի պատասխանին․ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
Դոնալդ Թրամփին պետության և քաղաքացիների դեմ հանցագործության մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երեքշաբթի պաշտոնական մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգների և նրա քաղաքացիների դեմ հանցագործության համար` 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները խաբեությամբ չեղարկելու փորձ:
Խաղաղության համաձայնագիրը հասանելի է․ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան այցին։
«Վագներ»-ի մարտիկները կմնան բելառուսական բանակում՝ պայմանագրային ծառայության
Լուկաշենկոն նշել է, որ «Վագներ»-ի ինչ-որ ստորաբաժանումներ անցել են ռուսական կանոնավոր բանակի կազմ, նաև աշխատում են Աֆրիկայում, որոշ մասը կմնա Բելառուսում:
Ալիևը հնարավոր է համարել մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարել, որ մինչև 2023 թվականի վերջը ստորագրվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը: