Միջազգային

Անակնկալ կադրային փոփոխություններ Չինաստանում. պաշտոնանկ է արվել միջուկային ուժերի հրամանատարը

Անակնկալ կադրային փոփոխություններ Չինաստանում. պաշտոնանկ է արվել միջուկային ուժերի հրամանատարը

Չինաստանում անակնկալ կերպով փոխվել են երկրի միջուկային ուժերի երկու բարձրաստիճան սպաներ։

Գեներալ Լի Չաոն, որը գլխավորում էր Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) հրթիռային զորքերը, և նրա տեղակալ Լյու Գուանգբինը մի քանի ամիս չեն ներկայացել հանրությանը:

Նրանց փոխարեն նշանակվել են Վան Հոու Բինը, որը մինչ այդ զբաղեցնում էր ռազմածովային ուժերի պետի տեղակալի պաշտոնը, և կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Սյու Սիշենը:

Հիշեցնենք, ամռան սկզբին երկրի արտաքին գործերի նախարար Ցին Գանը նույնքան անբացատրելիորեն անհետացավ տեսադաշտից։ Մի քանի շաբաթ անց հայտարարվեց, որ նրա փոխարեն նշանակվել է իր նախորդը՝ Վան Յին։

Սա Չինաստանի ռազմական ղեկավարության ամենամեծ չպլանավորված վերադասավորումն է վերջին տասնամյակում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական