Միջազգային
ԵԱՀԿ ղեկավար Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Նա կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել:
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ևս 10 հազար զինվորական կամրակայի
Այս մասին օգոստոսի 10-ին հայտնել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը․ «Մոտ 10 հազար զինվորական կլինի, 4 հազար զինծառայող անմիջականորեն կմասնակցեն սահմանի պահպանության գործին, իսկ 6 հազարը՝ պահեստազորում կլինեն», - բացատրել է պաշտպանության նախարարը:
Հավայան կղզիներում անտառային հրդեհներ են մոլեգնում. զոհերի թիվը հասել է 36-ի
Հավայան արշիպելագի ամենամեծ կղզիներից մեկում՝ անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի։ Փոխնահանգապետը հրդեհներն անվանել է աննախադեպ։
Նյու Յորքում կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 55% -ով
Նյու Յորքում ԿՈՎԻԴ-ի դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 55% -ով։ Միջին հաշվով, նահանգում գրանցվում է օրական 824 դեպք․ գրում է New York Post-ը.
ԱԹՍ-ների հարձակման պատճառով Անկարա-Մոսկվա ինքնաթիռը վայրէջք է կատարել Պետերբուրգում
«Թուրքական ավիաուղիների» Անկարա-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։ Պատճառը Մոսկվայի վրա ԱԹՍ-ի գիշերային հարձակման սպառնալիքն է եղել։