Միջազգային

ԵԱՀԿ ղեկավար Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵԱՀԿ ղեկավար Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին հեռախոսային առանձին զրուցներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի իրավիճակի և քաղաքացիական բնակչության , հատկապես խոցելի խմբերի՝ կանանց և երեխաների վրա թողած ազդեցության կապակցությամբ։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու իր անձնական և ակտիվ շփումը կողմերի հետ։

Նա կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական