Թուրքիան Արևմուտքի մի շարք երկրներից բանավոր երաշխիքներ է ստացել ռուսական արտադրանքի արտահանման վերաբերյալ, սակայն դա բավարար չէ «հացահատիկային գործարքի» վերսկսման համար․ այս մասին «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է բանակցություններին մասնակցող Անկարայի աղբյուրը։
ՄԱԿ-ը նաև շարունակում է Արևմուտքի հետ բանակցությունները ռուսական արտադրանքի արտահանման շուրջ:
«Նրանց կողմից ինտենսիվ աշխատանք է տարվում գլխավոր քարտուղարի հսկողության ներքո։ Հնարավոր է՝ առաջիկայում ռուսական կողմին նոր առաջարկներ ներկայացվեն»,- հավելել է աղբյուրը։