Հասարակություն
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 69․6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Օգոստոսի 22-24-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը` 41 422-ով. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով:
ՊՆ–ն հերքել է կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Սփյուռքից դեպի Հայաստան․ մեկնարկել է «Ներուժ» ստարտափների ծրագիրը
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ արդեն չորրորդ անգամ իրականացվող այս միջոցառումը փաստում է, որ «Ներուժ»-ը կայացած և հաստատուն հիմքերի վրա դրված ծրագիր է, որի հիմնական նպատակներից մեկը Սփյուռքից դեպի Հայաստան տեխնոլոգիական ներգաղթի ապահովումն է։
ՊՆ նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը
Վարժանքի նպատակներն էին ճգնաժամային իրավիճակներում պաշտպանության նախարարության, ԶԼՄ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության փոխգործակցության մակարդակի բարձրացումը, տեղեկատվական միասնական միջավայրի ստեղծումը և հանրային իրազեկման գործընթացի պատշաճ կազմակերպումը