Հասարակություն
Մեկնարկել են Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ հանրային քննարկումները
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնարկել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումների շարքը, որի շրջանակում քննարկվել է «Կոռուպցիայի կանխարգելում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունների վերաբերյալ ուղղությունը:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իռլանդիա
Պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Կառավարության աջակցության ծրագրերի մասին տեղեկանալու համար քաղաքացիները կարող են ներբեռնել «Իրազեկում» ծարգիրը
Փաշինյանը տեղեկացրել է, որ ներբեռնել է ծրագիրը. «Իհարկե, տեխնիկական խնդիրներ առաջացան և այն առիթ էր որպեսզի մենք այդ հարցը նույնպես կարգավորենք»։
450 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակներում
ՀՀ կառավարության որոշմամբ, 450 մլն դրամ հատկացվեց՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։
Ճանապարհահատվածների հիմնանորոգման համար կհատկացվի 8 մլրդ 972 մլն դրամ
ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ճանապարհահատվածների հիմնանորոգման համար կհատկացվի 8 մլրդ 972 մլն դրամ։ Կվերանորոգվի ընդհանուր 81 կմ երկարությամբ ճանապարհ։