Հասարակություն
ՊՆ պաշտոնյայի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով խարդախություն՝ խաբեության եղանակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:
Սանահին գյուղում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 12։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղում այրվում է անասնագոմ։
Մի շարք կրթական հաստատություններ միացման ձևով կվերակազմակերպվեն
Մեկ այլ որոշմամբ էլ միացման ձևով կվերակազմակերպվեն Արմավիրի հ. 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոցը:
Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում Իրանի քաղաքացին արտարժույթի ապօրինի առքուվաճառք է իրականացրել
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։
Ձորակապում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակում պետությունից հափշտակվել է 83 մլն դրամ
Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչ Ժ.Ա.-ն նույն համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Ձորակապ համայնքի իրավունքներին և օրինական շահերին: