Հասարակություն
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 91.448 բռնի տեղահանված, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93.000-ի. հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Դժվար ճանապարհ անցնելուց հետո հումանիտար կայաններում բուժսպասարկում տրամադրելը չափազանց կարևոր է». Ավանեսյանը Կոռնիձորում է
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսի թատրոնի շենքում տեղակայված շուրջօրյա բժշկական կետեր։
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Զիմբաբվեի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբան (նստավայրը՝ ք. Թեհրան):
Առողջապահության նախարարը Գորիսում է՝ տեղում ծանոթանալու բռնահանվածներին տրամադրվող բուժօգնությանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առողջական վիճակին և տրամադրվող բուժսպասարկմանը:
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-ամյակի կապակցությամբ: